Եվրոպայում սառեցված ռուսաստանյան ակտիվները կբավականացնեն, որպեսզի ևս մի քանի տարի «ուկրաինացիներին փամփուշտների պես ծախսեն»՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Եթե ռուսաստանյան ակտիվները բռնագրավվեն, դրա համար պատասխանատվություն կկրեն ինչպես կոնկրետ մարդիկ, այնպես էլ՝ ամբողջական երկրներ», հավելել է Պեսկովը։               
 

Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն

Ֆրանսիայի նախագահի դիրքերն ամուր չեն
26.04.2013 | 11:45

Հայաստանում է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի անդամ Վալերի Բուայեն: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահի վարած արտաքին քաղաքականությանը՝ տիկին Բուայեն ասել է. «Ֆրանսուա Օլանդը թույլ է: Նախորդ նախագահը՝ Նիկոլա Սարկոզին, հզոր նախագահ էր, ամուր կանգնած էր հողին, ու նրա ձայնը կշիռ ուներ Եվրոպայում և ողջ աշխարհում: Նա վստահաբար Ֆրանսիայի ազգային շահերի վրա հիմնված քաղաքականություն էր վարում: Մինչդեռ Օլանդն այսօր, ըստ էության, չի համարձակվում նույնիսկ հանդես գալ ընդդեմ Թուրքիայի ԵՄ անդամակցության: Թեպետ մենք ակնկալում ենք, որ Օլանդը կկատարի իր խոստումը, սակայն Ֆրանսիայի նախագահի դիրքերը ամուր չեն, և Անկարան օգտվում է դրանից՝ ամեն կերպ փորձելով ազդել Ֆրանսիայի քաղաքականության վրա»:

Դիտվել է՝ 2830

Մեկնաբանություններ